Ֆաբրիցիո Ռոմանոն դիտարկել է 2 տարբերակ Լևանդովսկու համար

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Ռոբերտ Լևանդովսկու «Բավարիայից» հավանական հեռանալու մասին

Ո՞ր ակումբի վրա խաղադրույք կանեիք Լևանդովսկու տրանսֆերի համար:

-Ես կասեմ ՊՍԺ։ Նրանք դեռ շատ լավ հարաբերություններ ունեն Ռոբերտի գործակալ Պինի Զահավիի հետ։ Բացի այդ, Զահավին լավ կապեր ունի Անգլիայում։ Այսպիսով, ես կնայեի նաև Պրեմիեր լիգայի ակումբներին, քանի որ Լևանդովսկին միշտ ցանկացել է մի օր իր ուժերը փորձել Պրեմիեր լիգայում:

Այս պահին ամեն ինչ անհասկանալի է։ Բայց ես մտածում եմ, որ ամեն դեպքում կլինի ՊՍԺ-ն։ Նրանք ցանկանում էին ձեռք բերել Լևանդովսկուն նախորդ ամառ, իսկ հիմա Մբապեին փոխարինող կպահանջվի, եթե նա որոշի տեղափոխվել «Ռեալ»: ԱՊԼ-ն ու ՊՍԺ-ն միակ երկու տարբերակներն են Լևանդովսկու համար»,- ասել է Ռոմանոն Rio Ferdinand Presents FIVE յութուբյան ալիքին:

Լեհ հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2023 թվականին։