Մարսելո. Կցանկանայի կարիերաս ավարտել Ռեալում, բայց դա ես չեմ որոշում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է «Ռեալում» իր ապագայի մասին.

«Ես շատ հանգիստ եմ։ Սա իմ կյանքի ակումբն է։ Կցանկանայի խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ տղաս մեծանա ու նրա հետ խաղադաշտ դուրս գամ։

Ցանկանում եմ խաղալ բարձր մակարդակով. Առջևում կարևոր հանդիպումներ են, և ես աշխարհի լավագույն թիմի ավագն եմ։

Ես առաջ չեմ նայում, ամեն ինչ վերջ ունի։ Կցանկանայի մնալ և ավարտել կարիերաս «Ռեալում», բայց դա ինձնից կախված չէ»,- ասել է 33-ամյա պաշտպանը, ում պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է ամռանը։

Մարսելոն «Ռեալում» հանդես է գալիս 2007 թվականից։ Արքայական ակումբի կազմում նա 23 գավաթ է նվաճել։