Լիվերպուլը Կլոպի հետ առաջին անգամ է նման արդյունքի հասնում

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Լիվերպուլը» 2:1 հաշվով հաղթել է «Նորվիչին»:

Մերսիսայդցիները գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ առաջին անգամ դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ։

«Լիվերպուլը» վերջին անգամ այս փուլին հասել է 2015 թվականի ապրիլին` Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ:

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերից։