Մբապեն պատասխանել է ՊՍԺ-ի սուպեր առաջարկին

Կիլիան Մբապեն չի պատրաստվում հրաժարվել ամռանը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մտքից։

Կար տեղեկություն, որ ՊՍԺ-ն հարձակվողին առաջարկել է 50 միլիոն եվրոյի պայմանագիր մինչև 2024 թվականը և 100 միլիոն բոնուս՝ հավատարմության համար։

Չնայած դրան, ինչպես նաև ընտանիքի և շրջապատի ճնշմանը, 23-ամյա հարձակվողը ցանկանում է խաղալ մադրիդյան ակումբում և մերժել է ՊՍԺ-ի այս առաջարկը, գրում է Marca-ն:

Մադրիդի «Ռեալը» տեղյակ է ֆրանսիացու ցանկությանը և սպասում է նրան մրցաշրջանի ավարտին։

Մբապեն ավելի վաղ մերժել էր ՊՍԺ-ի մի քանի առաջարկ ևս: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։