Պաշտոնական․ Դե Բուրը հեռացավ Նիդերլանդների գլխավոր մարզչի պաշտոնից

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացավ զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հաղորդում է Նիդերլանցների հավաքականի թվիթերյան էջը։ Մասնագետի պայմանագրի ժամկետը չի երկարաձգվի։

«Որոշել եմ չշարունակել ազգային թիմի մարզչի աշխատանքը։ Նպատակին, որին ձգտում էինք, չկարողացանք հասնել, իսկ դա Եվրոյի 1/4 եզրափակիչն էր։ Երբ ինձ առաջարկեցին գլխավորել հավաքականը, հասկանում էի, որ դա ոչ միայն մեծ պատիվ է, այլև մշտական ահռելի ճնշում։ Հիմա այդ ճնշումը միայն մեծացել է ու սա առողջ իրավիճակ չէ ինձ համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ու ֆուտբոլիստներին։ Շնորհակալություն նաև ֆեդերացիային, որը կարողացել է սպորտային մթնոլորտ ստեղծել թիմում»,- ասել է դե Բուրը։

Հիշեցնենք, որ հոլանդացիները դուրս մնացին մրցաշարից՝ 1/8 եզրափակչում Չեխիայի ընտրանուն պարտվելուց հետո։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: