El Chiringuito. Ռեալում գիտեն, թե ով է իրենց գլխավոր մրցակիցը Հոլանդի համար պայքարում

Եվրոպական թոփ ակումբները շարունակում են պայքարը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ձեռքբերման համար։

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը, որը հետաքրքրված է նորվեգացու տրանսֆերով, կարծում է, որ հարձակվողի տրանսֆերի համար պայքարում իրենց գլխավոր մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին», այլ ոչ թե «Բարսելոնան», որն ակտիվորեն փորձում է բանակցել նրա գնման շուրջ խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի միջոցով, հայտնում է El Chiringuito-ն:

Հոլանդի նկատմամբ անտարբեր չեն նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այս մրցաշրջանում Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։