De Telegraaf. Ֆերստապենը աստղաբաշխական պայմանագիր կկնքի Ռեդ Բուլի հետ

Ֆորմուլա 1-ի 2021 թվականի չեմպիոն Մաքս Ֆերստապենը և «Ռեդ Բուլ» թիմը պայմանավորվել են նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել։

Ըստ De Telegraaf-ի՝ կողմերի միջև բանակցությունները հաջող են անցել։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի 4-5 տարով։ Նոր պայմանագրով Ֆերստապենը տարեկան կստանա 40-ից 50 մլն դոլար։

Այս պահին մրցարշավորդի մենեջերը և թիմի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից, սակայն համաձայնագրի երկարաձգման պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկա օրերին։

Ֆերստապենը 2021 թվականի վերջին ` Աբու Դաբիի Գրան Պրիում կարողացավ նվաճել իր առաջին չեմպիոնական տիտղոսը: