Տորես. Բարսելոնան իրավիճակ է փոխում

Ֆերան Տորեսը խոսել է «Բարսելոնայի»՝ Իսպանիայի առաջնությունում հաղթելու շանսերի մասին։

«Երբ տեղափոխվում ես «Բարսելոնա», հասկանում ես, որ սա աշխարհի լավագույն թիմերից մեկն է, և ամեն տարի պետք է պայքարել բոլոր տիտղոսների համար։ Եվ մենք պայքարելու ենք մինչև վերջին րոպեն, քանի դեռ հնարավորություն ունենք։

Հիմա «Բարսելոնան» իրավիճակ է փոխում։ Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, և վստահ եմ, որ հաջողության կհասնենք: Հարկավոր է ևս մի փոքր ժամանկ ու մանե բնա շատ լավ կլինի»,- մեջբերում իսպանացի ֆուտբոլիստին Marca-ն։

Տորեսը կատալոնական ակումբում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: