Էրնանդես. Մենք անհավատալի մրցաշրջան ենք անցկացնում

Տեո Էրնանդեսը գնահատել է «Ինտերի» հետ ոչ-ոքին Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի առաջին խաղից հետո (0:0):

«Լավ հանդիպում անցկացրինք, գիտեինք, որ դժվար է լինելու, բայց մեզ պատասխան խաղ է սպասվում: Մենք ունակ ենք դուրս գալ եզրափակիչ.

Մենք տալիս ենք ամեն ինչ, աշխատում ենք ամեն օր և ընդհանուր առմամբ անհավանական մրցաշրջան ենք անցկացնում: Պետք է առաջ շարժվել և հաղթել:

Գոլ խփելու հնարավորություններ ունեինք։ Այո, եթե գոլ չխփես, չես հաղթի, բայց մենք լավ խաղացինք և հիմա սպասում ենք պատասխան հանդիպմանը», Էրնանդեսի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։