«Բարսելոնան» դեռ ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետային:
Ակումբը պատրաստ է սպասել իսպանացի պաշտպանի որոշմանը, ով ընտրություն է կատարում կարիերան լոնդոնյան ակումբում շարունակելու և Կատալոնիա տեղափոխվելու միջև։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» առաջարկը 32-ամյա պաշտպանին դեռ ուժի մեջ է՝ պայմանագիր մինչև 2024 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ասպիլիկուետայի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Նա անգլիական թիմում է 2012 թվականից։
Ասպիլիկուետան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 խաղի և դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։