Իսպանացի երիտասարդ աստղը հայտնվել է Մադրիդի Ռեալի տեսադաշտում

«Վիլյառեալի» հարձակվող Յերեմի Պինոն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է goal.com-ը։

«Սերուցքայինները» մտածում են 19-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին այս ամռանը: Ֆուտբոլիստի պայմանագրով հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո:

Պինոն Լա լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողն է, որը հեթ-տրիկ է ձևակերպել առաջին խաղակեսում: սրանով նա համարվում է ռեկորդակիր:

Այս մրցաշրջանում «դեղին սուզանավի» կազմում Պինոն մասնակցել է 32 հանդիպման և դարձել 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: