Պետք է խաղից հետո զվարճանալ, ոչ թե դրա ընթացքում․ Մոուրինյուն՝ Ֆրանսիայի պարտության մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրո-2020-ի /8 եզրափակչում Շվեյցարիայից Ֆրանսիայի կրած պարտությունը։

«Նրանք մեծագույն խաղացողներ ունեն, գերազանց թիմ, շատ լավ մարզիչ, ավանդույթներ։ Սա ձախողում էր։

Ինչ վերաբերում է Շվեյցարիային, նրանք թիմ էին երեկ։ Նաև կարծում եմ, որ Ֆրանսիան սկսել էր զվարճանալ։ Զվարճանալ պետք է խաղից հետո, ոչ թե դրա ժամանակ։ Նրանք ժամանակից շուտ էին սկսել » ,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում TalkSport-ը։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: