Պրեմիեր լիգայի մրցավարական կոմիտեն ներողություն է խնդրել «Էվերտոնից» 27-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում մրցավար Փոլ Թիրնիի սխալի համար, հայտնում է Sky Sports-ը:
Հանդիպման վերջնամասում Թիրնին 11 մետրանոց չնշանակեց մանչեսթերցիների դեմ այն բանից հետո, երբ գնդակը դիպեց «Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի ձեռքին։ Նույնիսկ VAR-ի մրցավարների հետ խորհրդակցելուց հետո Փոլ Թիրնին 11 մետրանոց չնշանակեց: Արդյունքում մերսիսադյան թիմը նվազագույնը հաշվով զիջեց «քաղաքաբնակներին»։
Հարկ է նշել, որ մրցավարական կոմիտեի ղեկավար Մայքլ Ռայլին անձամբ է զանգահարել «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին՝ ներողություն խնդրելու համար։