Լոկոմոտիվի գլխավոր մարզիչն առանց որևէ մեկին տեղյակ պահելու հեռացել է Ռուսաստանից

Մարկուս Գիզդոլն այսօր հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ճամբարից:

Ինչպես տեղեկացնում է Sport-Express-ը, գերմանացին չի զգուշացրել ոչ ակումբի ղեկավարությանը, ոչ էլ մարզչական շտաբին իր որոշման մասին, թեպետ երեկ շարունակել է աշխատել։

Մարտի 1-ի առավոտյան 52-ամյա մասնագետի գործակալը ծանուցել է ակումբին, որ Գիզդոլը լքել է Ռուսաստանը և չի պատրաստվում վերադառնալ։

Արդեն Գերմանիայում մարզիչը նշել է, որ չի փոշմանել դրա համար:

Մինչ այս տեղեկությունը «Լոկոմոտիվը» հայտարարել էր, որ Գիզդոլն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մարվին Կոմպե