Լապորտա. Հույս ունենք, որ մրցաշրջանի վերջում նա կվերանայի այս հարցը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս է հայտնել, որ Ուսման Դեմբելեն կվերանայի «Կամպ Նոու»-ում պայմանագիրը երկարաձգելու հարցը:

Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը: Ակումբը և ֆուտբոլիստը չեն կարողանում պայմանագրի շուրջ հայտարարի գալ` ֆինանսական տեսանկյունից: Լարվել էին ֆրանսիացու և ակումբի ղեկավարության հարաբերությունները:

Վերջին շաբաթների ընթացքում Դեմբելեն վերադարձել է թիմի կազմ և վատ տպավորություն չի թողնում: Լապորտան հայտնել է Mobile World Congress-ին Դեմբելեին պահելու իր ցանկության մասին.

«Դեմբելեն գիտի մեր առաջարկը և որ մենք միշտ ցանկացել ենք, որ նա մնա:

«Հույս ունենք, որ մրցաշրջանի վերջում նա կվերանայի դա»,- ասել է կատալոնական ակումբի նախագահը:

Այս մրցաշրջանում 24-ամյա վինգերը մասնակցել է 16 հնադիպման` դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: