Ռուսաստանին զրկեցին ևս մեկ միջազգային մրցաշար անցկացնելու իրավունքից

Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) հայտարարել է 2022 թվականի աշխարհի առաջնությունը Ռուսաստանից տեղափոխելու մասին։

Մրցաշարը պետք է անցկացվեր ամռանը Ռուսաստանի 10 քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Յարոսլավլ, Կազան, Եկատերինբուրգ, Ուֆա, Նովոսիբիրսկ, Կեմերովո և Կրասնոյարսկ։

Այս պահին FIVB-ն ուսումնասիրում է աշխարհի առաջնությունն այլ երկրում անցկացնելու տարբերակները։

Ավել վաղի վաղ Ռուսաստանը զրկվել էր նաև վոլեյբոլի Ազգերի լիգան անցկացնելու իրավունքից: