Սթեն Կոլիմորը դեմ է ռուս խաղացողների՝ եվրոպական լիգաներում հանդես գալու արգելքին։
Երկուշաբթի օրը ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն հեռացրել են Ռուսաստանի ազգային հավաքականներին և ակումբներին բոլոր մրցաշարերից:
«Լիվերպուլի» նախկին հարձակվողը Twitter-ում արձագանքել է այն կարծիքին, թե արդյոք անհրաժեշտ է Ռուսաստանից ժամանած ֆուտբոլիստներին արգելել հանդես գալ ոչ ռուսական ակումբներում։
«Մենք չենք վտարել այն ամերիկացիներին, ովքեր աշխատել են Մեծ Բրիտանիայում, երբ ԱՄՆ-ն անօրինական կերպով ներխուժել էր Իրաք, ուստի ինչու՞ պետք է ռուսներին զրկել օրինական աշխատանքի հնարավորությունից՝ ելնելով իրենց ծննդյան վայրից»,- գրել է Կոլիմորը: