Նրանք 2 տարով պետք է մոռանան տիտղոսների մասին. Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ «Յունայթեդն» առաջիկա տարիներին ոչինչ չի հաղթի.

«Խնդիրն այն է, որ Ռանգնիկը եկել է, բայց մրցաշրջանի վերջում կհեռանա, և նրանք ստիպված կլինեն նորից հարմարվել ուրիշի խաղաոճին: Կլինի ևս մեկ ցնցում, պետք է նոր խաղաոճ յուրացնել, ֆուտբոլիստները նորից սովորելու կարիք կունենան։

Ինձ թվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է մոռանալ գավաթների մասին առնվազն առաջիկա երկու տարում, ասել. «Մենք վերակազմավորում ենք սկսում, պատրաստվում ենք ընտրել ճիշտ խաղացողներին, իսկ նոր մարզիչն ունի որոշակի ոճ, որը ժամանակ կպահանջի։ Սխալներ կունենանք, բայց այս տղային կվստահենք ու առնվազն երկու տարի ժամանակ կտանք»։

Այո, շատ ժամանակ կպահանջվի, հնարավոր չէ միաժամանակ վերակառուցել և հաղթել։ Սա չի լինում: «Լիվերպուլին» նույնպես չհաջողվեց: Որքա՞ն ժամանակ պահանջվեց նրանից, որ ինչ-որ բան հաղթեն: Պետք է օրինակ վերցնել մյուս թիմերից։

Երբեմն պետք է իջեցնել պահանջները, սառը գլխով նայել ամեն ինչին և հասկանալ, թե ինչ փուլում եք գտնվում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը YouTube-ի իր ալիքում։