Բարսելոնան արագացրել է Միլանի ֆուտբոլիստի տրանսֆերի բանակցությունները

«Բարսելոնան» մտադիր է այս ամառ ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին:

«Միլանի» 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին, և նա կդառնա ազատ գործակալ։

Իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ կատալոնական ակումբը արագացրել է իվուարցու տրանսֆերի շուրջ բանակցությունները և նրան նոր առաջարկ է արել։

«Բարսան» պատրաստ է Կեսիեին տարեկան 6,5 միլիոն եվրո վճարել։ «Միլանում» արդեն գիտեն, որ «Բարսելոնան» առաջարկ է արել ֆուտբոլիստին։

Այս պահին կատալոնական ակումբը համարվում է կիսապաշտպանի կարիերան շարունակելու ամենահավանական վայրը։

Diario Sport-ը նշում է նաև, որ տրանսֆերի մանրամասները գրեթե համաձայնեցված են։