Ռեալը ցանկանում է ամռանը վաճառել իր ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին հաջորդ ամառ կարող է հեռանալ թիմից։ Ըստ «սերուցքայինների» ղեկավարության՝ խաղացողը թույլ խաղ է ցուցադրում խաղադաշտում, հայտնում է Fichajes-ը:

Սա հատկապես վերաբերում է ընթացիկ մրցաշրջանին, քանի որ Զինեդին Զիդանի ժամանակ ֆրնասիացին լավ տեսք ուներ խաղադաշտում

Մադրիդի «Ռեալը» Մենդիի տրանսֆերի համար պոտենցիալ գնորդից կպահանջի նվազագույնը 50 միլիոն եվրո։

Մենդին 2019 թվականին «Լիոնից» տեղափոխվեց Մադրիդ 30 մլն եվրոյի դիմաց:

Այս մրցաշրջանում Արքայական ակումբի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման և դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: