Գվարդիոլան նշել է այն 5 թիմերին, որոնք Սիթիի դեմ խաղերում հարձակվողական ֆուտբոլ են խաղում

Պեպ Գվարդիոլան նշել է այն անգլիական թիմերին, որոնք հարձակվողական ֆուտբոլ են խաղում «Մանչեսթեր Սիթիի» դեմ.

«Գուցե մենք նպաստում ենք, որ շատերը պաշտպանվեն մեր հետ խաղերի մեծ մասում, բայց կան թիմեր «Լիվերպուլի», «Բրայթոնի», երբեմն՝ «Արսենալի» պես, որ չեն փակվում պաշտպանությունում…

Թույլ տվեք մտածել, գուցե ինչ-որ մեկին մոռացել եմ:

«Աստոն Վիլա». Նրանց հետ խաղում եղել են պահեր, երբ նրանք հարձակվում էին, բայց հիմնականում, երբ մենք լավ կազմ ունենք, նրանք ավելի շատ պաշտպանվում են: «Լիդսին» նույնպես պետք է դասեմ այս թիմերի շարքին:

Մնացածը «նստում են» պաշտպանությունում։ Անկեղծ ասած, չեմ ասում, որ դա սխալ է: Յուրաքանչյուր մարզիչ, յուրաքանչյուր թիմ կարող է անել այն, ինչ ցանկանում է», Գվարդիոլայի խոսքերն է փոխնցում Goal-ը: