📸 Մոուրինյոն Ռոմա-Սպեցիա հանդիպմանը հետևել է ավտոբուսի միջից

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբային ավտոբուսից հետևել է «Սպեցիայի» դեմ իր թիմի խաղին (1:0):

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը որակազրկվել է իտալական Ա Սերիայի երկու խաղով՝ մրցավարին վիրավորելու համար։ Այսպիսով, Մոուրինյոն հանդիպման ժամանակ չի կարողացել լինել մարզադաշտում և հանդիպմանը հետևել է «Ալբերտո Պիկկո» արենայի մոտ կայանված ավտոբուսից։ Մոուրինյոն կարողացել է նաև հեռախոսով հրահանգներ տալ իր օգնականներին, որոնք գլխավորում էին հռոմեական թիմին «Սպեցիայի» դեմ խաղում։

«Բանտում iPad TV կար»,- գրել է «Ռոմայի» դարպասապահների մարզիչ Նունո Սանտոսը՝ Instagram-ի իր էջում տեղադրելով Մոուրինյոյի լուսանկարը ավտոբուսում։

«Ռոման» 27 խաղում վաստակել է 44 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը։