Կալում Հադսոն-Օդոյին խոսել է Թոմաս Տուխելի հուզական պահվածքի մասին.
«Մարզիչը շատ լավ մարդ է, տակտիկապես նա հիանալի է: Նա գիտի, թե ինչպես կարելի է առավելագույն օգուտ քաղել յուրաքանչյուր խաղացողից, երբեմն դա անում է այնպես, որ դու չես ուզում դա լսել: Երբեմն նա կարող է այնքան գոռալ, որ մտածում ես. «Ինչու՞ է այդքան շատ գոռում կողքից»:
Միաժամանակ նա լավագույնն է ցանկանում թիմի համար։ Երբեմն դժվար է հասկանալ նրան, և մտածում ես ինքդ քեզ. «Կարո՞ղ ես մի փոքր հանգստանալ և դադարել այդքան շատ բղավել»:
Բայց նա փորձում է իր միտքը և պահանջը հասցնել մեզ և ասել. «Ես չեմ բղավի միայն քեզ վրա, ես բղավելու եմ բոլորի վրա, որպեսզի համոզվեք, որ մենք բոլորից առավելագույնն ենք ցանկանում քաղել: Մենք պետք է ապահովենք, որ բոլորը 100 տոկոս ուժ և էներգիա ներդնեն խաղի մեջ,- Անգլիացի ֆուտբոլիստի խոսքերն է հաղորդում Daily Mail-ը: