Սթիվեն Էյ Սմիթը նշել է այս պահին NBA-ի լավագույն բասկետբոլիստին

«Բրուքլին Նեթսի» աստղ Կևին Դյուրանտը շարունակում է մնալ NBA-ի լավագույն խաղացողը այս պահին, ըստ հաղորդավար Սթիվեն Էյ Սմիթի:

«Քևին Դյուրանտը մնում է լավագույնը, և եթե նա լավ մարզավիճակում է, ապա Յանիսը կարող է տուն գնալ: Դուք նստում եք այստեղ և շատ եք խոսում, բայց պարզապես մոռանում եք դրա մասին: Իրվինգը չկար, իսկ Ջեյմս Հարդենը խաղում էր մեկ ոտքի վրա…դուք լավ գիտեք, որ Անտետոկումպոն Դյուրանտ չէ: Եկեք հիմա սեղմենք արգելակները: Յանիսը հիանալի է, նա ֆենոմենալ է: Բայց կրկնում եմ նա Քևին Դյուրանտը չէ»,- մեջբերում է Էյ Սմիթին Fadeaway World-ը։

Նախօրեին «Բրուքլինը» 126: 123 հաշվով հաղթել էր Յանիս Անտետոնկումպոյի «Միլուոկի Բաքսին»: Դյուրանտը վնասվածքի պատճառով չեր մասնակցում այդ հանդիպմանը: