Բարսելոնան ամռանը կարող է ձեռք բերել Յունայթեդի ֆուտբոլիստին

Բարսելոնան» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայիին՝ պաշտպանական գիծն ամրապնդելու համար: Այս մասին հայտնում է Le10sport-ը՝ հղում անելով Daily Star-ին։

Ֆուտբոլիստը գրեթե խաղաժամանակ չի ստանում Անգլիայում և մտադիր չէ այդպես շարունակել, իսկ կատալոնական ակումբին հարկավոր է կենտրոնական պաշտպան:

27-ամյա Բային միացել է անգլիական ակումբին 2016 թվականին՝ 38 միլիոն եվրոյի տրանսֆերով «Վիլյառեալից»: Իվուարցին այս մրցաշրջանում 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Բայիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2024 թվականին։

Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո