Սպալետի. Ցանկանում եմ, որ հիմա էլ փորձեն այդպես ասել

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ամփոփել է «Լացիոյի» հետ հանդիպումը (2:1).

Նեապոլցիները հաղթական գոլը խփեցին 94-րդ րոպեին և 27 տուրից հետո գլխավորում են Ա Սերիայի աղյուսակը:

«Թիմը լավ ֆուտբոլ ցուցադրեց երկրորդ խաղակեսում։ Պեդրոյի հրաշք գոլը թույլ տվեց նրանց հավասարեցնել հաշիվը, սակայն մինչ այդ մենք բազմաթիվ հնարավորություններ ունեինք:

Կարծում եմ, ընդհանուր առմամբ, թիմն արժանի էր հաղթանակի։ Միաժամանակ շեշտեմ, որ բոլորը շարունակում են նվնվալ, որ մեր թիմը բնավորություն չունի, փափուկ է ու դանդաղ։ Ես ուզում եմ, որ հիմա փորձեն այդպեսդ ասել:

Այս թիմը միանշանակ բնավորություն ունի։

Մենք պարտվեցինք «Բարսելոնային»՝ «Կամպ Նոուում» լավ արդյունքից հետո, և դրանում ես եմ մեղավոր, քանի որ ես էի ընտրել մարտավարությունը:

Զգում եմ թիմի շուրջ տիրող ստոր մթնոլորտը։ Մարդիկ փորձում են ասել, որ բնավորության պակաս ունենք։ Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, բայց մեր թիմն ունի այն ներուժն ու բնավորությունը, որը մենք ցույց տվեցինք այսօր», Սպալետիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։