Իսպանիան կառաջարկի հեռացնել ռուսական ակումբներին եվրոպական մրցաշարերից

Իսպանիան կառաջարկի ռուսական թիմերին դուրս թողնել եվրոպական մրցաշարերից։

Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

«Մենք Եվրամիությանն այլ միջոցներ կառաջարկենք, օրինակ՝ ռուսական թիմերի դուրս մնալը եվրոպական մրցաշարերից»,- ասել է քաղաքական գործիչը։

Եթե ​​այս միջոցն իրականացվի, ապա ֆուտբոլային ակումբ «Սպարտակը» կարող է դուրս մնալ Եվրոպա լիգայից, իսկ բասկետբոլային ԲԿՄԱ-ն, ՈՒՆԻԿՍ-ը և «Զենիթը»՝ Եվրալիգայից։