Չենք խաղալու նրանց հետ, անկախ թիմի անվանումից. ԼՖՄ

Լեհաստանի հավաքականը չի խաղա Ռուսաստանի հետ՝ չնայած ՖԻՖԱ-ի որոշմանը։

Այսօր ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերում Ռուսատանը խաղալու է «RFU» անվան տակ՝ առանց դրոշի և օրհներգի։ Ազգային հավաքականի տնային հանդիպումները կանցկացվեն չեզոք դաշտերում։

«ՖԻՖԱ-ի այսօրվա որոշումը բացարձակապես անընդունելի է։ Մենք շահագրգռված չենք դրան մասնակցել։

Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Լեհաստանի հավաքականը չի խաղա Ռուսաստանի հետ՝ անկախ թիմի անունից»,- Twitter-ում ասել է Լեհաստանի ֆուտբոլային միության ղեկավար Սեզարի Կուլեսսան։

Մարտի 24-ին Աշխարհի 2022 թվականի առաջնության խաղերի շրջանակներում նախատեսված է Ռուսաստանի և Լեհաստանի հանդիպումը։