Անկեղծ ասած, նա դեռ բացառիկ է իր տարիքի համար. Նևիլ

«Մանչեսթեր Յունայթդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը հիացած է Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակով.

«Ռոնալդուն 2005-2009 թվականներին. Ես երբեք նման բան չեմ տեսել: Նա սահմանել էր լրիվ այլ մակարդակ այս աշխարհի համար: Անկեղծ ասած, նա դեռ բացառիկ է իր տարիքի համար։ Նրա գոլերը, մարզավիճակը…

Հենց հիմա նրա համար «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ լավ չի ընթանում, նա մի փոքր դժգոհ է, ինչպես բոլորը։ Հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ Ռոնալդուն աշխարհի մեծագույն խաղացողն է»,- ասել է Նևիլը` «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի մասին, իր փոդքաստում:

Նևիլը և Ռոնալդուն միասին հանդես են եկել մանկունյական ակումբի կամզում, մինչ պորտուգալացու Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը: