Պերեսը Լունին և նրա ընտանիքին առաջարկել է ցանկացած օգնություն, որն անհարժեշտ է

Մադրիդի «Ռեալն» աջակցել է Անդրեյ Լունինին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով և օգնություն առաջարկել։

Երեկ մադրիդյան թիմի ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիմել են ուկրաինացի դարպասապահին ու իրենց աջակցությունը հայտնել նրան։

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնպես աջակցել է 23-ամյա ֆուտբոլիստին և առաջարկել նրան և նրա ընտանիքին ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ է:

Marca-ն նշում է, որ Լունինը, չնայած ստեղծված իրավիճակին, մարզվել է ինչպես միշտ։ Սակայն խաղացողին հուզել է աջակցությունը։

Լունինը 2018 թվականին է տեղափոխվել Մադրիդ` ուկրաինական «Զորյայից»: