Այդ օրը ես տեսա ողջ «Գալակտիկոսին». Նեյմար

Նեյմարը հայտնել է, որ մանուկ հասակում կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Երբ ես 10 տարեկան էի, «Ռեալը» ինձ հրավիրեց փորձաշրջանի։ Հիացած էի, ուրախ էի, նայում էի, թե ինչպես են մարզվում։ Դա Գալակտիկոսի դարաշրջանում էր: Ես դիտել եմ նրանց խաղը։

Ես դիտեցի մի խաղ ու ինչպես հիշում եմ բոլոր գոլերը խփեցին բրազիլացիները։ Կարծում եմ՝ Ռոնալդոն երկու գոլ խփեց, Ռոբինյոն՝ մեկ, Ժուլիո Բապտիստան՝ տուգանային հարվածից, ևս մեկը՝ Ռոբերտո Կառլոսը։

Խաղից հետո նկարվեցի բոլորի հետ։ Երջանկությունից յոթերորդ երկնքում էի: Այնտեղ մնացի մեկ շաբաթ փորձաշրջանի համար։ Այն տևեց չորս-հինգ օր։ Հինգերորդ օրը նրանք ցանկանում էին ինձ տանել Բարսելոնա` ինչ-որ մրցաշարի, բայց ես հեռացա։ Պետք է նշեմ, որ շատ էի կարոտում և ուզում էի տուն գնալ։

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ պատրաստ էր, որ ես գնամ «Ռեալ», բայց հեռացա»,- ասել է Նեյմարը Fenomenos-ի եթերում: