Անրի. Չեմ հասկանում, թե դա ինչ թիմ է

Թիերի Անրին քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։

Թիմերը հանդիպեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Եթե նայեք խաղին, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» այն Յունայթեդը չէ, որը ես գիտեմ: Ես չեմ հասկանում, թե դա ինչ թիմ է:

Ես սովորաբար չեմ քննադատում ֆուտբոլիստներին, բայց նրանք ունեին այնպիսի ուսուցիչ, ինչպիսին Լուի վան Գալն էր, հետո Ժոզե Մոուրինյոն, ում անվանում էին բռնապետ, քանի որ նա շատ էր զբաղվում ամեն ինչով։

Այնուհետև ակումբ եկավ Սոլշերը, ով նրանց դուր էր գալիս, քանի որ ավելի շատ նման էր հոր և հաճելի տղայի: Բայց ե՞րբ է պատասխանատվությունը լինելու հենց խաղացողների վրա»։ – CBS Sport-ի եթերում ասել է «Արսենալի» նախկին հարձակվողը։