Նա 10 ամսում փոխեց իմ պատկերացումները ֆուտբոլի մասին. Կլիշի

«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Գաել Կլիշին բարձր է գնահատել Պեպ Գվարդիոլայի մարզչական որակները.

Այժմ «Սերվետի» կազմում հանդես եկող պաշտպանը իսպանացու ղեկավարության տակ էր «Մանչեսթեր Սիթիում»:

«Գվարդիոլան փոխեց իմ պատկերացումները ֆուտբոլի մասին 10 ամսում: Դա հասկանալու համար պետք է ինքդ զգաս այն։

Պեպը շատ բծախնդիր մարդ է։ Նա անձնավորում է այն խոսքերը, որ խաղը կախված է մանրուքներից։ Նա չափազանց բծախնդիր է, շաբաթը յոթ օր ուշադրություն է դարձնում մանրուքներին։

Եվ դա թույլ է տալիս յուրաքանչյուր խաղացողի ավելի լավը դառնալ»,- ասել է Կլիշին Blick-ին:

36-ամյա պաշտպանը «քաղաքաբնակների» կազմում հանդես է եկել 2011-2017 թվականներին: