Վերջին անգամ Բորուսիայի հետ նման բան եղել էր 10 տարի առաջ

Դորտմունդի «Բորուսիան» ոչ-ոքի խաղաց «Գլազգո Ռեյնջերսի» հետ (2:2) Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում և դուրս մնաց հետագա պայքարից:

Թիմերի առաջին խաղում «Ռեյնջերսը» հաղթել էր 4:2 հաշվով:

Գերմանական ակումբը 10-ը տարվա մեջ առաջին անգամ չհայտնվեց եվրագավաթների 1/8 եզրափակչում, հայտնում է Opta-ն:

2011/12 մրցաշրջանում «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում զբաղեցրեց չորրորդ տեղը և չարժանացավ փլեյ-օֆֆի ուղեգիր։