Կիլիան Մբապեն մերժել էր ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգման նախորդ ամռանը կատարած առաջարկը:
Իսպանական Marca-ն պնդում է, որ ֆրանսիացին ըստ էության «դատարկ կտրոն» էր ստացել՝(որպեսզի գրի այն գումարը, որը ցանկանում է) Լիգա 1-ի առաջատարի կազմում մնալու համար:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն վերջին առաջարկով` Մբապեին խնդրել էր համաձայնել ևս երկու տարի մնալ, չնայած, որ կարող է 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո ցանկացած պահի հեռանալ, եթե նա ցանկանա:
2 տարվա համար ինքը` ՊՍԺ-ն, 90 մլն եվրո էր նախատեսել:
Մադրիդի «Ռեալը» մեծ պայքար է մղում հարձակվողին ձեռք բերելու համար, ով ամռանը կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից անվճար տրանսֆերով: