Նա «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է միայն մարզաշապիկների վաճառքի և PR-ի համար. Պարկեր

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ պարկերը քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին։

Ըստ Փոլ Պարկերի՝ «Մանչեսթեր Յունայթեդին» պորտուգալացին պետք է հիմնականում -ի համար։

«Կարծում եմ, որ Ռոնալդուն ակումբին պետք է միայն նրա համար, քանի որ նրա շնորհիվ մարզաշապիկներ էեն վաճառում: Եվ ակումբը դրա շնորհիվ մեծ PR է ստանում:

Գրազ կգամ, եթե նա խաղար այնպիսի ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» է, որն ավելի լավ է տիրապետում գնդակին, մենք ավելի շատ Ռոնալդուին կտեսնեինք գործողության մեջ:

Այս պահին նա մեկուսացված է և հազվադեպ է դիպչում գնդակին։ «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա չունի խաղային մոդել»,- ասել է Պարկերը www.manchesterworld.uk-ին։