Հնարավոր է, որ ես այդքան էլ լավը չեմ. Կոնտե

Անտոնիո Կոնտեին հիասթափվել է «Տոտենհեմի» հերթական պարտությունից հետո

Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի հետաձգված խաղում «Տոտենհեմը» պարտվեց «Բարնլիին» և այժմ 4 պարտություն ունի առաջնության վերջին 5 հանդիպումներում։

«Վերջին 5 հանդիպումներից 4-ում պարտվել ենք։ Այսպիսին է իրականությունը։ Ոչ ոք արժանի չէ այս իրավիճակում հայտնվելու. Ես եկել եմ թիմ, որպեսզի փորձեմ բարելավել իրավիճակը, բայց միգուցե ես բավականաչափ լավը չեմ:

Սա չափազանց հիասթափեցնող իրավիճակ է։ Ես քրտնաջան աշխատում եմ, շատ եմ աշխատում, փորձում եմ խաղացողներին հասցնել իրենց լավագույն մակարդակին։ Ես չափազանց ազնիվ եմ այս ամենի վրա աչք փակելու համար: Ես տալիս եմ ամեն ինչ, բայց ոչինչ չի փոխվում։

Վերջին հինգ հանդիպումներում մենք այնպես խաղացինք, կարծես դգտնվում ենք վտանգավոր գոտում, դա է իրականությունը։ Միգուցե ինչ-որ բան այն չէ, և ես ուզում եմ պատասխանատվություն կրել: Ես պատրաստ եմ ցանկացած քննարկման։ Ես պարտավորվել եմ օգնել ակումբին առաջին իսկ օրվանից:

Մենք քրտնաջան աշխատում ենք, անում ենք հնարավորը, բայց դա բավարար չէ։ Դա նյարդայնացնում է: Կյանքումս առաջին անգամ պարտվեցի 5 հանդիպումներից 4-ում։ Միգուցե ես այդքան էլ լավը չեմ:

Ցանկանում եմ ավարտել մրցաշրջանը. Ես ատում եմ պարտվելը: Չորս պարտություն հինգ խաղում. Սա անընդունելի է, ես չեմ կարող դա ընդունել»,- ասել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը BBC-ին։