Նադալը գրանցել է իր կարիերայի լավագույն մեկնարկը

Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Ռաֆայել Նադալը մրցաշրջանը սկսել է 12 խաղում 12 հաղթանակով՝ իր կարիերայի լավագույն մեկնարկը գրանցելով։

Նա իր նախորդ անձնական լավագույն ցուցանիշը սահմանել էր 2014 թվականին, երբ հաղթել էր մեկնարկային 11 խաղում անընդմեջ:

Այս տարի Նադալը հաղթել է Մելբուրնի ATP մրցաշարում (անցկացրեց երեք հանդիպում, մեկն էլ չկայացավ մրցակցի՝ խաղից հրաժարվելու պատճառով), հաղթել է իր կարիերայի 21-րդ «Մեծ սաղավարտը» Ավստրալիայի բաց առաջնությունում (յոթ հանդիպում) և այժմ հասել է քառորդ եզրափակիչ Ակապուլկոյում (երկու հաղթանակ).

Մեքսիկայում 2-րդ տուրում Նադալը 6:0, 6:3 հաշվով հաղթել է Ստեֆան Կոզլովին: