Չավի. Եթե չլիներ Մեսսին, կասեինք , որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է

«Բարսելոնայի» մարզիչ Չավին խոսել է Դիեգո Մարադոնայի մեծության մասին.

Հինգշաբթի օրը «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում «Բարսելոնան» կհանդիպի «Նապոլիի» հետ փլեյ-օֆֆի պատասխան խաղում՝ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։

«Պատիվ է խաղալ այս մարզադաշտում: Սա լրացուցիչ մոտիվացիա է տալիս։

Մարադոնան ֆուտբոլիստ էր, ով ոգեշնչեց մեզ բոլորիս։ Այժմ դիտում ենք նրա տեսանյութերը և շարունակում հիանալ։

Եթե չլիներ Մեսսին, կասեինք , որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա իր ժամանակաշրջանի լավագույնն էր, անկասկած, և մենք դեռ հիշում ենք նրան», Չավիի խոսքերն է փոխանցում Diario Sport:

«Բարսելոնայի» և «Նապոլիի» միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: