Ես չեմ մեղադրում Մոյեսին, ինձ Պելեգրինին էր տարել այնտեղ. Ալեր

«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերը, ով հոլանդական ակումբին է միացել է մեկ տարի առաջ «Վեսթ Հեմից», ասել է, որ չի մեղադրում լոնդոնցիների գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին Անգլիայում իր անհաջող խաղի համար։

«Չեմ ուզում մեղադրել Մոյեսին։ Երբեմն թիմի խաղաոճը չի համապատասխանում խաղացողին, և ես այն հարձակվողը չէի, որը նրան պետք էր: Նա ինձ չէր բերել:

Մանուել Պելեգրինին տեղափոխեց Լոնդոն, բայց հետո եկավ Դեյվիդ Մոյեսը, և մենք հայտնվեցինք այն իրավիճակում, որում գտնվում էինք… կարծես միասին թակարդում էինք:

Ես խաղում էի մի համակարգում, որն ինձ այնքան էլ դուր չէր գալիս: Մոյեսը նախընտրում էր Մայքլ Անտոնիոյի պես մեկին առջևում, և ես իսկապես ուրախ եմ, որ նրա մոտ ամեն բան այդքան լավ է: Ես աջակցում եմ «Վեսթ Հեմի» բոլոր տղաներին. Ես նրանց հետ լավ ժամանակ էի անցկացնում, բայց նաև շատ էի զայրանում ստեղծված իրավիճակի համար՝ այն պատճառով, թե ինչպես էինք մենք խաղում, ինչպես էի խաղում ես, ինչպես էի զգում»,- Ալերի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։