Հայտնի է, թե երբ կկայանա այս մրցաշարջանի վերջին Էլ Կլասիկոն

Հայտնի է դարձել, թե երբ կկայանա Իսպանիայի առաջնության երկրորդ շրջանի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը։

Էլ Կլասիկոն կկայանա մարտի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին` «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Առաջին շրջանում «Ռեալը» մրցակցի հարկի տակ առավելության էր հասել կատալոնացիների նկատմամբ 2:1 հաշվով: