Ռեալը ևս մեկ ֆուտբոլիստ է գտել Կազեմիրոյին փոխարինելու համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆրանսիական «Նիցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ Արքայական ակումբը կիսապաշտպանին դիտարկում է սկզբնապես փախարինման ֆուտբոլիստ, իսկ հետո՝ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի իրավահաջորդ։

20-ամյա Կեֆրեն Թուրամը ֆրանսիացի լեգենդար պաշտպան Լիլիան Թյուրամի որդին է։ Նրա եղբայրը` Մարկուս Թյուրամը, հանդես է գալիս Մյունխենգլադբախի «Բորուսիայում»:

Այս մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը 27 հանդիպում է անցկացրել «Նիցայի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։