Երբ մենք ձեռք էինք բերում նրան, ոմանք դժգոհ էին. Բարսելոնայի նախկին տնօրեն

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին տնօրեն Ռամոն Պլանեսը խոսել է թիմի ներկայիս կիսպաշտպան Պեդրիի տեղափոխության մասին:

«Ինչ էլ ասեն, Պեդրիի վերջնական գինը կլինի 20 միլիոն եվրոյից պակաս՝ ներառյալ հնարավոր հավելավճարները:

Ես դեռ հիշում եմ, երբ մենք պայմանագիր կնքեցինք Պեդրիի հետ. կային մարդիկ, ովքեր այնքան էլ գոհ չէին այս գործարքից՝ 5 միլիոն եվրո ներդրում կատարել երիտասարդ խաղացողի վրա: Բայց հիմա մարդիկ շատ զարմացած են, թե ինչպես կարողացանք կատարել այդ տրանսֆերը»,- ասել է Պլանեսը խաղացողի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

2020 թվականի ամռանը կիսապաշտպան Պեդրին «Լաս Պալմասից» է տեղափոխվել «Բարսելոնա»։

Պեդրին այս մրցաշրջանում տառապում է մեկ տարի առաջ ակումբային և միջազգային մակարդակներում ինտենսիվ և կանոնավոր հանդիպումների հետևանքներից և մինչ այժմ անցկացրել է ընդամենը 11 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: