Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կոչ է արել անգլիական ակումբներին բոյկոտել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կոչ է արել բոյկոտել Ռուսաստանում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, հայտնում է Daily Mail -ը:

Հարցին, թե արդյոք անգլիական ակումբները պետք է բոյկոտեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը քաղաքական դրդապատճառներով, Լիզ Թրուսը պատասխանել է.

«Այո. Եթե ​​ես լինեի, կբոյկոտեի այն։

Անձամբ ես չէի ցանկանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը՝ հաշվի առնելով այն, ինչ անում է «Պուտինի ռեժիմը»»,- ասել է Թրուսը։

Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը, եթե ՈւԵՖԱ-ն որոշի այն չանցկացնել Ռուսաստանում։

Մրցաշարի 1/8 եզրափակչում ներկա են 4 անգլիական ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։