Բարսելոնայի 9 ֆուտբոլիստ հանգստյան օրը գնացել է մարզման

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, հանգստյան օր է տվել խաղացողներին, սակայն որոշ խաղացողներ, այնուամենայնիվ, գնացել են ակումբի բազա՝ մարզվելու։

Լրագրող Ալեքս Պինտանելի խոսքով՝ Էրիկ Գարսիան, Ֆերան Տորեսը, Սերխիո Բուսկետսը, Մեմֆիս Դեպայը, Դանի Ալվեսը, Լյուկ դե Յոնգը, Սերխի Ռոբերտոն, Ռոնալդ Արաուխոն և Կլեման Լանգլեն որոշել են աշխատել հանգստյան օրերին։

Հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, «Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի «Նապոլիի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում։ Իսպանիայում կայացած թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» (Սան Պաոլո) մարզադաշտում։