Բավարիայի առաջատարներից մեկը կարող է անվճար տեղափոխվել Անգլիա

Մյունխենի «Բավարիան» և Սերժ Գնաբրին չեն կարողանում պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ.

Փետրվարի 2-ին մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հանդիպում է անցկացրել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Կողմերը հեռու են եղել համաձայնությունից: Ավելի ուշ տեղի կունենան նոր բանակցություններ:

Ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան վաստակել 15-20 միլիոն եվրո՝ Լերոյ Սանեի և Քինգսլի Կոմանի նման։

Գնաբրիով հետաքրքրված են «Չելսին» և «Տոտենհեմը», իսկ ինքը՝ խաղացողը, հավանում է Լոնդոնը։

Այս մրցաշրջանում Գնաբրին Բունդեսլիգայի 23 խաղում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ