Թվում է, թե նա պարզապես մաշեցնում է իր համարը Միլանում` սպասելով մայիս ամսին. Կասանո

Իտալիայի հավաքականի և «Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է «ռոսոներիների» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի խաղը վերջին հանդիպումներում։

Իվուարցի ֆուտբոլիստը վերջին մրցաշրջանն է անցկացնում «Միլանում»` նախատեսված պայմանագրով և չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։

«Աֆրիկայի գավաթից վերադառնալուց հետո նա իրեն նման չէ: Նրա համար դժվար է, նա կոտրված տեսք ունի: Թվում է` նա արդեն որոշել է, թե ինչ է անելու հաջորդ մրցաշրջանում, ուստի նա պարզապես «մաշեցնում է» համարը՝ սպասելով մայիս ամսին»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։

25-ամյա Կեսյեն «Միլանում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Կիսապաշտպանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Միլանի» կազմում 26 խաղում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նրանով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Տոտենհեմը»: