Բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոն Կիլիան Մբապեի խաղաոճը համեմատել է իր ոճի հետ.
«Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը խոսել է ՊՍԺ-ի հարձակվողի մասին RMC Sport-ի Tranversal վավերագրական ֆիլմում։
«Մբապեն հիանալի որակներ ունի՝ տեխնիկա, արագություն և գոլ խփելու ունակություն:
Եթե համեմատենք մեզ… Այո, կարծում եմ, որ նրա խաղն ինձ հիշեցնում է իմը»,- ասել է «Ֆենոմենը»:
Ռոնալդոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կրուզեյրոյում», ՊՍՎ-ում, «Բարսելոնայում», «Ինտերում», «Ռեալում», «Միլանում» և «Կորինտիանսում»: