Մեսսի. ՊՍԺ-ն պատճառ չունի նախանձելու մեծ պատմություն ունեցող ակումբներին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ֆրանսիական ակումբի կարգավիճակի մասին.

«Կարծում եմ՝ այժմ ՊՍԺ-ն աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է։ Այն կշարունակի աստիճանաբար զարգանալ և էլ ավելի մեծանալ։ Կարծում եմ՝ այժմ ՊՍԺ-ն մեծ պատմություն ունեցող ակումբներին նախանձելու պատճառ չունի։

Հիանալի է խաղալ լավագույնների կողքին: Երկար ժամանակ ես այդ հնարավորությունն ունեի «Բարսելոնայում», իսկ հիմա այդ հնարավորությունը ստացա Փարիզում։ Ես ուրախ եմ և անհամբեր սպասում եմ շարունակությանը»: – ասել է ՊՍԺ-ի հարձակվողը ակումբային ամսագրին տված հարցազրույցում։

Մեսսի ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2021 թվականի ամռանը` ազատ գործակալի կարգավիճակով: