«Մանչեսթեր Յունայթեդում» դժգոհ են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից։
Ինչպես հայտնում է The Independent-ը, ակումբի ղեկավարության կազմում կան պորտուգալացուն հավատարիմ մարդիկ, բայց ոչ այնքան, որքան կարելի էր պատկերացնել։
«Յունայթեդի» որոշ ղեկավարներ խոստովանում են, որ Ռոնալդուն չի արդարացնում իրենց սպասելիքները: «Դա այլևս 2009 թվականը չէ», – ասել է աղբյուրներից մեկը:
Ակումբում կարծում են, որ 37-ամյա ֆուտբոլիստին այդպես էլ չի հաջողվել հարմարվել թիմին։
Ռոնալդուն այս մրցաշրջանում մանկունյական ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 15 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: